Նիկոլ Փաշինյանը`Իշխան Զաքարյանին. «Էն կաբելը ի՞նչ եղավ»Aravot.am-ը գրում է.

ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցն այսօր խորհրդարանում բուռն կրքերի առիթ դարձավ:  Հիշեցնենք, որ բավականին վայրիվերումներից հետո, նախագահ Սարգսյանը ՎԵՊ նախագահի պաշտոնում կրկին առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: «Դուք մեղադրանքներ էիք հնչեցնում, կառավարությունը հակադարձում էր ձեր մեղադրանքներն, դուք կաբել էիք ցույց տալիս, իսկ կառավարությունը իր բացատրություններն էր տալիս, հիմա ի վերջո ի՞նչ եղավ: Այն կաբելը, որ ամիսներ առաջ բերել էիք, այսօր բերե՞լ եք, եւ այդ կաբելի հետ կապված ի՞նչ եզրակացության եք հանգել: Խնդիրը հետեւյալն է, որ հնչել են մեղադրանքներ եւ եղել պատասխաներ, իսկ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ ձեզ նկատողություններ արեց եւ մասնավորապես ձեզ մեղադրեց , որ պետական բյուջեի 700 միլիոնը առանց հիմնավորման դրել եք կասկածի տակ, եւ ձեզ ասեց, որ ոչ մեկին հետաքրքիր չէ, թե դուք ինչ կարծիք ունեք դատախազության եւ այս կամ այն գերատեսչության մասին: Հիմա Սերժ Սարգսյանը, նորից ձեր թեկնածությունը առաջադրելով, նշանակում է, որ դուք պարտավորվել եք, որ այսուհետ կասկածի տակ չեք դնելու բյուջեի 700 միլիոնանոց հատվածը, եւ կասկածի տակ չեք դնելու այլեւս գործադիր իշխանության «թափանցիկ» լինելը»,- այս հարցն Իշխան Զաքարյանին ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը, բնականաբար, չշրջանցեց Իշխան Զաքարյանի առանձնատան բազմաչարչար թեման: Պատգամավորը հիշեցրեց, որ երկու անգամ ԱԺ ամբիոնից հարց է բարձրացրել նրա առանձնատան վերաբերյալ եւ որեւէ անգամ պատասխան չի ստացել.«Ինչպես է ստացվում, որ բյուջեի միջոցները կասկածի տակ դնող պաշտոնյան կարող է ունենալ նման առանձնատուն, եւ, ըստ էության, մենք չենք կարող պարզաբանում ստանալ թե որտեղից»: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խնդրեց այս հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ տալ`կեռ առ կետ. «կաբելն էլ չմոռանաք»: Ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, որ «խնդիրը կաբելի մեջ չի», ավելի խորքային է` ՎԵՊ-ն ասում է մի բան, կառավարությունը համաձայնում է կամ չի համաձայնում. «Սա բնական է, դրա համար ճանապարհը մեկն է` դատարան»: Այնուհետեւ, անցավ առանձնատան թեմային.«Առանձնատան մասին դուք երկու անգամ հարցրել եք, ես պատասխանել եմ և ոչ միայն ես, այլեւ այդ անձնավորությունը դեռեւս երեք տարի առաջ «Իրավունք» թերթով: Եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ, ես պատրաստ եմ փաստաթղթեր տալ, բայց դուք կարծես, նման ցանկություն չունեցաք… Ես չեմ կարծում, որ սա այն ամբիոնն է, որտեղ կարելի է գալ եւ ամեն ինչի մասին խոսել»։ «Ես ինչո՞ւ պետք է ձեզանից փաստաթուղթ ուզեմ, ես հարցը տալիս եմ, որ հանրությունը իմանա, ունեք ասելիք՝ ասեք, թող հանրությունը իմանա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել