Քաղավիացիայի վարչության պետը դեմ չէ «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. Եթե կարելի է ավելի լավն անել, կարելի է դա չունենալPanorama.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի հետագա ճակատագիրը կորոշի կառավարությունը, իսկ մինչ այդ, Քաղավիացիայի գլխավոր վարչության խնդրանքով, իր դիրքորոշումը հայտնեց նաև Հանրային խորհուրդը և քանդման առաջարկին տվեց բացասական պատասխան:

Հանրային խորհրդի այսօրվա լիագումար նիստում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն անդրադարձավ այն դիտարկումներին, թե ինչ համարժեք է առաջարկվում քանդման փոխարեն և հայտարարեց, որ համարժաքն արդեն արված է, դա օդանավակայանի նոր համալիրն է և թվարկեց դրա առավելությունները: «Եթե մենք ունենք այլ տեղերում փորձեր, երբ ինչ-որ շինություն քանդվում է նորը կառուցվելու առումով, մենք արդեն կառուցել ենք շինություն և ուզում ենք քանդել, որպեսզի կառուցենք այս ամենը»,- ասաց նա և հավելեց, որ այդտեղ նախատեսված չեն այլ գործունեություններ, որոնք առաջարկվում է նաև ՀԽ կողմից:

Արտյոմ Մովսեսյանը նաև առարկեց այն առաջարկը, որ հին շենքը կարելի է օգտագործել փոքր ավիացիայի զարգացման համար` նշելով, որ մեր երկրում փոքր ավիացիայի զարգացման հեռանկարները մեծ չեն: Ինչպես կոնցեսիոները, այնպես էլ ստեղծված գերատեսչական հանձնաժողովը կարծում են, որ այդ տարածքը պիտի օգտագործվի միայն ավիացիոն նպատակներով` որպես ուղևորների սպասարկումները մեծացնող կառույց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել