«Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին Երևան քաղաքի թվով 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որևէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորող և գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը:
Սա իրապես լավ հնարավորություն է մասնակցել մրցույթին և գործնականում հիմնավորել սրտացավությունը՝ մեր բնակիչներին 100 դրամ սակագնով որակյալ և անվտանգ ծառայություն մատուցելու տեսանկյունից»:
Ախր շատ եմ սիրում մեր քաղաքապետարանի հեգնա-զարմանքա-հիասթափական
-Ես գազելների ու ավտոբուսների պառկ չունեմ, որ մասնակցեմ տենդերին, բայց էդ չի նշանակում, որ ով չի կարա մասնակցի տենդերի, չի կարա իր դիտարկումներն ու մտքերը արտահայտի, քննադատի ու քլնգի, առավել ևս, դա չի նշանակում, որ չի կարող չասել, որ 150 դրամի միակ նպատակը գծատերերի բողազները լցնելն է:
-Ես ու ցանկացած այլ շարքային ՀՀ քաղաքացի ինչպե՞ս հավատա նման տենդերների թափանցիկությանն ու քաղաքապետարանի անաչառությանը, եթե քաղաքապետարանի կեսը գծատեր է: Հա, դեկորատիվ տենդերներ հա էլ կարելի է հայտարարել, բայց դե էդ թոզփչոցի է:
-Եթե ես ունենայի ավտոպարկ ու դիմեի տենդերին ու ենթադրենք շահեի` ես ո՞նց վստահ լինեի, որ օրինակ իմ գծի նկատմամբ վարվելու է նույն հարկային ու ֆինանսական վերահսկողության քաղաքականությունները, ինչ ասենք Հենրիկ Նավասարդյանի «որդու գծի» նկատմամբ: Թույլ կտայի՞ն ինձ նույնպես վարորդներից ուղղակի պլան հավաքել, կեսին չգրանցել, բենզինի/գազի ու մեքենայի ծախսերի փողը թողել վարորդի վրա:
-Հրապարակային նամակներ գրելու փոխարեն, նույն այդ մարդկանց հետ գնացեք հեռուստաբանավեճերի ու եթերից հնարավորինս լայն լսարանի առջև բերեք ձեր հաշվարկներն ու հիմնավորումները: Ինչո՞ւ չեք անում:
Այնպես որ, գլուխ արթուկել պետք չի, մեկ ա տրանսպորտը երկրորդ անգամ թանկացնելը դատապարտված է ձախողման, իսկ դրա հետևանքներից ամենահավանականներից մեկը կլինի այն, որ այդ որոշման հեղինակների մի մասը կզրկվեն իրենց աթոռներից, որովհետև իրենց քավության նոխազ կսարքեն հենց յուրայինները, որպեսզի կանխարգելեն սոցիալական բունտը:
Չեմ վճարելու 150 դրամ



