Պլաստիկ վիրահատությունները դարձել են ոչ միայն աստղերի, այլև սովորական մահկանացուների կյանքի անբաժան մասը: Հաճախ ենք լսում և տեսնում դրանց կործանարար ազդեցությունը մարդու վրա, բայց ոմանց համար պլաստիկ միջամտությունը պարզապես փրկություն է: Ովքե՞ր են այդ աստղերը:
Պլաստիկ վիրահատության ամենահայտնի սիրահարը Մեգան Ֆոքսն է: Դերասանուհին բառիս բուն իմաստով ստեղծել է իր դեմքը` սովորական աղջնակից վերածվելով սեքսուալ գեղեցկուհու: Նա մեծացրել է շուրթերը, փոխել այտերի ձևը, վիրահատել է քիթը, փոխել աչքերի ձևը և սկսել բոտոքսի ներարկումներ ստանալ դեռևս երիտասարդ տարիքում:
«Բամբասկոտ աղջիկը» սերիալի աստղ Բլեյք Լայվլին դժվար թե նման հաջող կարիերա ունենար, եթե չդիմեր քթի վիրահատության: Նրա խոշոր քիթը ոչ մի կերպ չէր սազում նրբիկ շիկահերի իր կերպարի հետ:
51-ամյա Դեմի Մուրը հիանալի ու երիտասարդ տեսք ունի: Եվ դա որովհետև նա բոտոքսի մեծ սիրահար է. 1996 թվականին Դեմին շատ ավելի մեծ տեսք ուներ, քան հիմա: Խոսակցություններ են պտտվում, որ նա նաև վիրահատել է քիթը:
Ջենիֆեր Էնիսթոնը կիսով չափ հույն է, այնպես որ նրա քիթը համապատասխանում էր իր ծագմանը: Ճիշտ է` դերասանուհին լիովին գոհ էր իր քթից, սակայն նա խնդիրներ ուներ շնչառության հետ, ուստի ստիպված էր վիրահատել այն:
Անջելինա Ջոլին տարիներ շարունակ համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկը, թեև նրա արտաքինը միշտ չի կատարյալ եղել: Ժամանակին նա վիրահատել է քիթը, և ըստ շշուկների` նաև ձևափոխել է այտոսկրերի ձևը:
Կսենիա Սոբչակը երբեք չի ձգտել նմանվել մյուսներին, բայց նրան երբեք դուր չի եկել իր քթի ձևը: Արդյունքում նա համարձակվեց քթի վիրահատության: Խոսում են նաև, որ նա ձևափոխել է ծնոտը, բայց ինքը` Սոբչակը, չի խոստովանում դա:
Կետի Տոպուրիան չքնաղ քիթիկ ունի, բայց դա միշտ չէ այդպես եղել: