Aysor.am-ը գրում է.
«Երբ ԱԺ-ում քննարկվեց Վերահսկիչ պալատի վերջին զեկույցը, ականատես դարձանք նրան, որ Դուք հրապարակային դատափետման ենթարկվեցիք, երբ բացահայտեցիք չարաշահումները»,- խորհրդարանում, դիմելով ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նշենք, որ հիմա ԱԺ-ում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածության հարցը:
«Ի՞նչ երաշխիք կա, որ Ձեր վերանշանակմամբ ավելի փափուկ չեք լինի ու աչք չեք փակի չարաշահումների վրա»,- մասնավորապես հարցրեց ՀԱԿ պատգամավորը:
Նա հավաստիացրեց, որ պահվելու է գլխավոր սկզբունքը՝ բաց, հրապարակային աշխատելը. «Ես չեմ կարծում, որ խնդիր է դրված մեզ վրա ազդելը»:
Լ. Զուրաբյանն արձագանքման ժամանակ հարցրեց՝ արդյոք ՎՊ-ն հետազոտելու է օրինակ՝ Բարսեղ Բեգլարյանի, Գագիկ Խաչարտրյանի, Սամվել Ալեքսայանի բիզնեսները:
Ի. Զաքարյանն ի պատասխան հայտնեց, որ իրենք հետազոտություն, ուսումնասիրություն անելու են այնքանով, որքանով օրենքը թույլ տա: