Ժողովուրդ, խմբեր կազմելու ու ստորագրահավաքներ անելու տեղը, գնացեք էդ զոհված երեխեքի ընտանիքներին աջակցեք, սփոփանքի խոսքեր ասեք, մի բանով օգնեք, ձեռք մեկնեք, Վարդանի ու այդ ընտանիքների միջև կամուրջ գցեք:
Այս միակողմանի պաշտպանությամբ միմիայն լարում եք այդ ընտանիքները Վարդանի դեմ ու պրինցիպի եք գցում: Պատկերացրեք էդ մարդիկ, ով երկու արու զավակ են կորցրել ամբողջ օրը ինչ են դիտում կամ կարդում` Մենք սատարում ենք Վարդան Պետրոսյանին, Մենք բոլորս Վարդան Պետրոսյան ենք, և այլն, և այլն
ԶԼՄ-ների մասին լռում եմ, որ ամենասկզբում նյութ էին տվել, թե Վարդանը ավարիայից հետո նույնիսկ կատակել ա...Բա տենց բան կգրեն
Հասկացեք, որ ծնողի աչքին ոˊչ մեծ դերասան ա երևում, ոˊչ մեծագույն քաղաքացի, ոˊչ իշխանություն, ոˊչ ընդդիմություն. ինքը իրա կորուստն ա ապրում հիմա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.kocharyan/posts/10202507555475543?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



