Lragir.am-ը գրում է.

Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համաձայնագրով նախատեսված միջոցառումները կյանքի են կոչվելու երեք ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Յուկիո Ամանոն, գրում է Ռոյթերը:

«Գործնական միջոցառումներն իրականացվելու են մոտակա երեք ամսվա ընթացքում՝ սկսած այսօրվանից»,- ասել է Ամանոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Համաձայնագիրը նախատեսում է ԱԷՄԳ տեսուչների այց Արաքի օբյեկտ, որտեղ միջուկային ռեակտոր կա, ինչպես նաեւ երկրի հարավում գտնվող ուրանի հանքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել