1in.am-ը գրում է.
Բազմամարտի չեմպիոն Վասիլ Վիրաստյուկն ատամնաբույժի մոտ էր շտապում Լվովի կենտրոնում: Այդ պահին Ազատության պողոտայում հանրահավաք անցկացնող գեյերը վախեցել են փողոցով անցնող մարդու «դեմքի չար արտահայտությունից» ու ցրվել: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները ցած են գցել ծիածան պատկերող խորհրդանիշով ցուցապաստառներն ու փախել:
Ավելի ուշ նա լրագրողներին ասել է, որ ատամնացավից այնքան նյարդայնացած է եղել, որ գեյերի չի տեսել և ոչ ոքի ցրելու մտադրություն չի ունեցել: Նա հասցրել է նկատել միայն կուտակված մի խումբ մարդկանց, ովքեր սկսել են այս ու այն կողմ փախչել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_229229.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել