Լեոնարդո Դի Կապրիոն չի ունեցել և չունի մեծ մրցանակներ, քննադատներն էլ նրա մասին առանձնապես լավ կարծիքի չեն, սակայն իր կյանքի 39 տարիների ընթացքում նա հասցրել է դառնալ Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը: Այն, որ նա տաղանդ ունի, անվիճելի փաստ է, սակայն մինչ այսօր կան մարդիկ, ովքեր ասոցացնում են Լեոյին խորտակված Տիտանիկի երիտասարդ տղայի հետ: Չնայած Լեոն իր այդ դերից համաշխարհային փառք ձեռք բերեց, սակայն հասկացավ, որ դա այն չէ, ինչին ինքը ձգտում էր: Պետք է անել քո գործը բոլորից լավ, թե չէ որքան էլ սիրունիկ մռութիկ ունենաս, կմոռացվես վայրկյանների ընթացքում: Հաջողակ դերասանների շարքը վերադառնալու համար Դի Կապրիոն տարիներ ծախսեց. չէ՞ որ Տիտանիկից հետո մի քանի անհաջող ֆիլմեր եղան: Այսօրվա դրությամբ Դի Կապրիոյին կարելի է կապել շատ հիանալի ֆիլմերի հետ, բացի այդ նա հայտնի է Victoria’s Secret-ի մոդելների հանդեպ սիրով: Հիանալի դերասան, լավ որդի, վստահելի ընկեր, մի քիչ կնամոլ, սակայն հիասքանչ մարդ` Լեոնարդո Դի Կապրիո:
Խոսում է Լեոնարդո Դի Կապրիոն…
Ի տարբերություն շատ դերասանների` իմ ճակատագիրը մանկուց կանխորոշված չէր: Ես մեծանում էի Հոլիվուդի արվարձաններում և մտածում էի, որ խելագար եմ դառնալու:
Չնայած ես ծնվել եմ Հոլիվուդում, սակայն մինչև 13 տարեկան վստահ էի, որ դերասան լինելը մասոնականության պես մի բան է, որ կա արյան մեջ և փոխանցվում է գեներով: Չգիտես ինչու` մտքովս չէր անցնում, որ կարելի է պարզապես գործակալ վարձել ու գնալ լսումների:
Դպրոցում ինձ վրա գրեթե ուշադրություն չէին դարձնում: Ամեն դեպքում մինչև այն ժամանակ, երբ չսկսեցի ինձ ապուշի պես պահել: Դուրս գալիս է մորս վերաբերմունքն իմ հաջողության հանդեպ: Հիշում եմ, որ երբ ճանաչված դարձա, նա ամեն առավոտ ներս էր մտնում սենյակս ու ասում. «Վեր կաց, մարզվիր ու հերիք է ալարես, փոքրիկ քնաթաթախ որդուկ»: Չեմ սիրում դպրոցը. այնտեղ ստիպում են կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք չես ուզում իմանալ:
Փառքի ուրախությունը բավականին արագ է անցնում, իսկ դու սկսում ես հասկանալ, որ գլխավորն այն չէ, որ փողոցում ամեն մեկը սկսում է ճանաչել քեզ, այլ այն, որ քեզնից հետո կմնան քո ֆիլմերը:
Չեմ կարծում, որ պետք է ատել պապարացիներին: Իհարկե, դա ներխուժում է անձնական կյանք: Սակայն ես զզվում եմ այն աստղերից, որոնք կարող են ժամերով խոսել, թե որքան են ատում պապարացիներին, սակայն հետո ուրախանալ, երբ դեղին մամուլում տեսնում են իրենց պապարացիական լուսանկարները:
Ինձ ամենասովորական աղջիկներն են դուր գալիս. նրանք, ում ամեն օր տեսնում ենք փողոցում` ուսանողուհիներ, մատուցողուհիներ և այլն:
Այն, որ երբեմն խնջույքների ժամանակ հայտնվում եմ արական սեռի ընկերներիս հետո, չի նշանակում, որ ես համասեռամոլ եմ կամ ցանկանում եմ այդպիսին դառնալ:
Աշխարհում ամենից շատ ցանկանում եմ անպատասխանատու հիմար լինել, ինչպիսիք են իմ ընկերներից շատերը: Սակայն, երբ հետո մտածում եմ դրա հետևանքների մասին, հասկանում եմ, որ դժվար թե կարող եմ դա ինձ թույլ տալ:
Միշտ մտածել եմ, թե արդյոք կարող եմ Ռոմեո խաղալ: Սակայն, երբ հետո տեսա Կիանու Ռիվզին «Մեծ աղմուկ ոչնչից» ֆիլմում, հասկացա, որ եթե նա կարողացել է խաղալ շեքսպիրյան ֆիլմում, ուրեմն ես անհանգստանալու բան չունեմ:
Երբեք ոչ ոքի չեմ համոզի հրաժարվել թմրանյութերից: Եթե մեկին մի քանի անգամ ասում ես «ոչ», դրանով միայն մոտեցնում ես նրան թմրանյութերին:
Ինձ թվում է, որ Ամերիկայի գլխավոր խնդիրն այն է, որ այն փորձում է կանոններ հաստատել այն երկրներում, որոնց մասին այն բացարձակ ոչինչ չգիտի:
Միշտ ձգտիր ճշմարտության: