1in.am-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը Ամստերդամում կայացած MTV Europe Music Awards մրցանակաբաշխությանը ծխել է ծխախոտ, որը նման է եղել մարիխուանայի գլանակի՝ հայտնում է Associated Press-ը:

Սայրուսը հանել է ծխախոտը պայուսակից ու ծխել բեմին «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակի ստացման ժամանակ, որը նրան շնորհվել էր Wrecking Ball երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի համար: 

Իր գործողությունը նա մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մրցանակը իմ պայուսակում չի տեղավորվի, դրա փոխարեն ես այնտեղ ահա սա գտա»:

Սայրուսը բեմից հեռացել է ծխախոտը ծխելով: 

Որպես լավագույն փոփ խումբ՝ MTV EMA-ի մրցանակը հանձնվել է One Direction-ին: «Լավագույն երգչուհի» է ճանաչվել Քեթի Փերին, «Լավագույն երգիչ»՝ Ջասթին Բիբերը: 

«Տարվա լավագույն երգ» է ճանաչվել Բրունո Մարսի երգը, «Լավագույն ռոք խումբ»՝ Green Day-ը: «Լավագույն հիփ-հոփ երաժիշտ» է ճանաչվել Էմինեմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել