umood-ն ասում է՝ Աստված մարդուն ստեղծել է, որպես դիտորդ: Ումուդը որ ասում է, ուրեմն մի բան գիտի։ Էդ փիլիսոփայությունը սրտովս է. մեկը պետք է չէ՞, որ կոչված լինի գնահատելու բնության, տիեզերքի կատարելությունը (իսկ որ կատարյալ է, կասկած կա՞): Տեսած-գնահատածը չմարսած՝ նոր երևույթներ շղարշազերծի ու էլի գնահատի/զմայլվի. ես շատ գիտեմ` ինչ բոզոններ ու գլյուոններ, գենետիկա, թույլ միջուկային փոխազդեցություններ, չեմ իմանում ինչ նորահայտ տեսություններ... Հրեն, Շրեդինգերի կատուն էլ, ոˊչ սաղ, ոˊչ մեռած, սպասում է մի դիտորդի, որ կարողանա իր կարգավիճակը որոշակիցնել: Առանց դիտորդ անհնար է, համենայն դեպս մեր էս տիեզերքում: Որ շատ գյամերս բաց թողնեմ, կարող է պնդեմ, թե տիեզերքը իր ողջ քվանտային ողնուծուծով աբստրակցիա է՝ անհամար հավանականությունների «ամպ», քանի հայացքդ չես սևեռել վրան։ Միկոլայ Կոպերնիկոսից (Mikołaj Kopernik) առաջ երևի տիեզերք չկար էլ. աշխարհը կրիայի շալակին էր, կրիան՝ երեք փղերի, փղերը՝…

Բայց շատ ախմախ դիտորդներ դուրս էկանք, տո: Շա՜տ: Մեզնից մի դիտել/զմայլվել էր պահանջվում, «պռավալ» տվեցինք սույն առաքելությունը։ Պատկերացրեք՝ մեզ մի լաբորատորիա էր վստահվել, թե՝ սթրվեք էդ լաբորատորիայում, դրա ներսից ուշադիր զննեք երևույթները, տեսեք ինչպես է ամեն ինչը մտածված, ներդշաշնակ, փոխլրացնող։ Ստեղված է, որ գնահատեք, որ դիտարկեք, որ փորձեք խորանալ ու ավելի խորքից հասկանալ էդ՝ ձեր համար մշտապես անհասկանալի ու, թերևս, մինչև վերջ բացահայտման ոչ ենթակա երևույթները։ Բայց չէէէ…. ի՜նչ դիտել, ի՜նչ բան. ավելի մեծ ամորձիքով մեկը կանգնում է սեղանին, թե՝ ստեղաց ավագ լաբորանտը ես եմ։ Էն մեկելը սփռոցը սրա ոտնատակից քաշում տապալում՝ ինքն է ելնում սեղանին։ Իրար կոկորդ են կրծում, իրար գլուխ են ճզմում, հարայ-հրոց, վայնասուն, Բարդուղիմեոսյան գիշեր, Առաջին համաշխարհային, Երկրորդ Հայրենական, Տամոժնի Սայուզ, Պարսից ծոց… Հեսա գալու են լաբորատորիայից սիկ... դուրս հրավիրեն՝ առաքելությունը հաջողությամբ քաքմեջ անելու պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել