1in.am-ը գրում է.

Իտալիայի Վակոնե քաղաքում բացվել է անսովոր ռեստորան՝ Solo Per Due, որ նշանակում է «միայն երկուսի համար», տեղեկացնում է kedem.ru-ն: 

Դա աշխարհում ամենափոքր ռեստորանն է, որտեղ կա միայն մեկ սեղան՝ նախատեսված 2-ի համար: 

Solo Per Due-ում ճաշելն արժեք 250 եվրո՝ ամեն մեկի համար, չհաշված ըմպելիքները: 

Այդ գումարի մեջ մտնում են մի քանի հիանալի ուտեստներ՝ պատրաստված տեղի լավագույն ուտելիքներից՝ այծի պանրից, լեռնային սնկերից, մածուկից, հացից, մսից ու ձիթապտղի յուղից: 

Մեծ թվով մոմերը, բուխարին և 19-րդ դարի ինտերիերը ռոմանտիկ մթնոլորտ են ստեղծում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել