«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրեն անվանում է այլընտրանք: ԲՀԿ-ի նման հայտարարությունը իմ համար անհասկանալի է:
Նախ պարզ չէ, թե ինչին է այլընտրանք` ընդդիմությանը, թ՞ե իշխանությանը:
Լինել այլընտրանք իշխանությանը` կնշանակի կատարել իշխանության պարտականությունները` թեկուզ չլինելով իրավականորեն իշխանության կազմում:
Իշխանության պարտականությունն էլ մեկն է` ծառայել ժողովրդին, որը ես ԲՀԿ-ի մոտ չեմ տեսնում:
Լինել այլընտրանք ընդդիմությանը` կնշանակի լինել մի կառույց, որը կհոգա բողոքավոր հասարակության ցանկությունները` անհապաղ իշխանափոխություն:
Ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակությունը պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը, որը ԲՀԿ-ն չի պահանջում, հետևաբար այս դեպքում ԲՀԿ-ն ևս չի կարող համարվել այլընտրանք ընդդիմությանը:
Ապա հարց է առաջանում, ինչի՞ն է այլընտրանք ԲՀԿ-ն:
ԲՀԿ-ը կուսակցությանը այսպես ասած պատկանող մի շարք հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ պայքարում են մի շարք անօրինականությոոնների դեմ, որը, եթե չունենա հետին նպատակներ, շատ լավ է, սակայն եթե այդ ամենը դիտում ենք «այլընտրանքային» ԲՀԿ-ի կոնտեքստում, ապա առաջանում են բազմաթիվ հարցեր:
Վերջերս ԲՀԿ-ի կողմից հովանավորվող կառույցներից երկուսը սկսեցին իրենց պայքարը մանկական այգու մաքրման համար, պայքար նույնասեռականների դեմ, որը, եթե լինի միայն ազնիվ նպատակներով, ապա միայն ողջունելի է, սակայն, երբ դիտարկում եմ այլընտրանքային ԲՀԿ-ի կոնտեքստում, իմ համար պարզ է դառնում, որ այդ պայքարը այդքան էլ անմեղ չէ: Տեսեք, մանկական այգին գտնվում է քաղաքի կենտրոնում, որը կարող է լինել հիանալի բիզնես տարածք որոշ շահագրգիռ անձանց համար: Մաքրելով այգին նույնասեռականներից` այգին ազատում են և կկարողանան այգում կառուցել բազմաթիվ սրճարաններ, որոնք էլ միայն կլցնեն որոշների գրպանները: Ապա այդ դեպքում ու՞ր մնաց հայրենասիրական կոչերը, թ՞ե հայրենասիրությունը որոշների դրամական միջոցները ավելացնելն է:
Հ.Գ.1 Այլընտրանքային ԲՀԿ-ն, իր մանր և միջին կառույցներով, փաստորեն այլընտրանք է բիզնես նպատակներով:
Հ.Գ.2 Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է և կխնդրեմ բոլոր այն մարդկանց, ովքեր համամիտ չեն իմ կարծիքի հետ, իրենց չպատառոտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել