Ինձ համար կան 3 Շուշան Պետրոսյաններ` 
1. Շուշան Պետրոսյան` մարդ, 
2. Շուշան Պետրոսյան` արտիստ, ու 
3. Շուշան Պետրոսյան` քաղաքական գործիչ:
Շուշան Պետրոսյան մարդուն, ցավոք սրտի, դեռևս չեմ հասցրել ծանոթանալ ու ճանաչել, չնայած դեռ կհասցնեմ (բայց ընդհանուր ընկերների պատմածներով արդեն շատ հարգում եմ): Շուշան Պետրոսյան արտիստին անչափելի շատ սիրում եմ, հարգում, գնահատում. ինքը ինձ համար երաժշտական ճաշակի էտալոն ա, ու կիրթ երգչուհու բացառիկ օրինակ: Իսկ Շուշան Պետրոսյան քաղաքական գործիչը... դե լավ հա, տեսնես ո՞վ թերություններ չունի...  
Ցավում եմ, որ վերջին շրջանում վերջին երկու տարբեր Շուշանների բախումից տուժել է արտիստ Շուշանը: Միգուցե զբաղվածությունն է պատճառը, բայց չկան տեսահոլովակներ, նոր երգեր, համերգներ, ինչը ստիպում է, որ կարոտես: 
Ախր Շուշանի, Տիգրանի (Պետրոսյան), Արթուրի (Իսպիրյան) և ձեր սերնդի մնացած անունների միգուցե հարկադիր, կամ էլ պատեհական պարապուրդը հենք է ստեղծում, որ դատարկ մնացած տարածքը լցվի երաժշտական դատարկաբանություններով: Ախր ի՞նչ մեղք ունի նոր սերունդը, որ ի տարբերություն մեզ, զրկված է տեսնելու և լավը, և վատը, և ճաշակովը, և գարշելին, ու ինքնուրույն այդ տարբերակների միջև ընտրելու հնարավորությունից:
Ինչևիցե, ուրախ եմ, որ "Հայսատանի ձայնում" նորից տեսնում եմ Շուշան արտիստին, (իսկ երեկվա ծրագրի ընթացքում մեկ-մեկ արտիստը թուլանում էր` տեղը զիջելով ՄԱՐԴՈՒն, ի՜նչ հաճելի էր :))), ու սպասում եմ նոր կատարումների, կարծում եմ մենակ ես չեմ, որ կարոտով եմ հիշում հին ու բարի օրերը:

ՀԳ. Կխնդրեմ չքաղաքականացնել: Շուշան Պետրոսյան քաղաքական գործչի մասին թող խոսեն պրոֆեսիոնալ քաղաքագետները: Իսկ մենք կլսենք Շուշանի գեղեցիկ կատարումները  
http://www.youtube.com/watch?v=lK1KJrQFGF8
http://www.youtube.com/watch?v=JNvLlpDZqfk
http://www.youtube.com/watch?v=PREYpTKpEyI
http://www.youtube.com/watch?v=JZ1-R4ZLT84

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել