Եվ մի փորձիր քաղաքավարությունից դրդված
Դու ինձ բարևել.
Այդպես անկեղծ չի:
Բարևը երբեք անկեղծ չի լինում,
Երբ բարևում ես զուտ քաղաքավարությունից:
Անկեղծ չի նաև այն տարրական հարցը,
Երբ տալիս ես ինձ հանդիպելիս.-
«Ինչպե՞ս ես արդյոք»:
Թե ինչպես եմ ես, քեզ չի էլ հուզում,
Միայն քաղաքավարի ձևանալ ես ուզում,
Եվ ես էլ քեզ պես զուտ քաղաքավարությունից,
Գռեհիկ պահվածքս մի կողմ թողնելով՝
Տարրական պատասխան եմ տալիս տարրական հարցիդ.-
«Ես լավ եմ, շնորհակալություն»:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/11/blog-post_8.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել