«Պահանջատիրություն, հայապահպանում, հայակերտում, ազգաշինում ...» և նման շա՜տ վսեմապայծառափայլ ճռճռան բառակապակցություններ ճոխ սեղանների շուրջը՝ ԿՈՐԾԱՆՎՈՂ ՀԱՅՐԵՆԻՔԻ օրհասական պահին, օրը ցերեկով, բոլորի աչքերի առջև:
Ամբողջ Սփյուռքը չկա, ընդհատակ է անցել: Իջել է ջրի հատակը՝ մինչև անցնի վտանգը: Ժամանակն է, որ հայրենիքը ճանաչի Սփյուռքին, իր բոլոր կողմերով, բոլոր գույներով, հասկանա, թե ո՞վ, ու՞մ բարեկամն է: Այսօր այդ պահն է, մախաթը ծակում և դուրս է գալիս պարկից, շուտով ծակելու է շատերին, շարժելու է շատ անզգայացած լարեր: Ստիպված թաքստոցներից դուրս են գալու մեծ ու փոքր «ջոջերը» և պատասխան են տալու ժողովրդի առջև, թե այդ ինչպե՞ս էին «հայակերտում», հայասպանության օրերին ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել