Aravot.am-ը գրում է.
Վրաստանի նախագահական պալատի վրա նոյեմբերի 9-ին Վրաստանի դրոշը հայտնվել է չորս սրտիկներով պատկերված: Հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը: Փոփոխությունն առաջինը նկատել են Ֆեյսբուքի օգտատերերը, այնուհետև թեման շարունակել են լրատվամիջոցներ՝ տարբեր ենթադրություններ անելով: Նախագահի աշխատակազմը բացատրություն է տվել երեկոյան: «Նախագահական պալատի վրա չորս սրտիկներով դրոշի հայտնվելու հետ կապված հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ այդ դրոշը բարձրացվել է մի օրով՝ երաժշտական տեսահոլովակ նկարելու համար: Վաղը կեսօրից հետո նստավայրի գմբեթին նորից կտեղադրվի Վրաստանի պետական դրոշը», – հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2013/11/09/404042/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել