Պարզվում է երիտասարդ տարիքում արգետինացի Խորխե Մարիո Բերգոլոն, ով այս տարվա մարտ ամսին դարձավ նոր Հռոմի պապը, տանջվել է դժբախտ սիրուց: Ինչպես վկայում են լրատվամիջոցները, Հռոմի պապը 13 տարեկանում սիրահարված է եղել ոմն Ամալիայի, սակայն երիտասարդ զույգին բախտ չվիճակվեց լինել միասին և նրանք բաժանվեցին: «Եթե ես չամուսնանամ քեզ հետ, ապա հոգևորական կդառնամ» ասել է երիտասարդ Խորխե Բերգոլոն իր սիրած աղջկան` նվիրելով նրան մի նկար, որտեղ պատկերված էր սպիտակ փոքր տնակ կարմիր կտուրով: Նկարի ներքևում նշված էր, որ դա այն տունն է, որը նա կգնի, երբ ամուսնանա աղջկա հետ: Ամալիայի խոսքերով այդ ամենը դուր չէր եկել իր ծնողներին և նրանք արեցին ամեն ինչ նրանց բաժանելու նպատակով: Աղջիկը այդպես էլ չի պատսխանել այդ առաջարկությանը և խնդրել, որ նա հեռանա իր կյանքից, և այլևս չփնտրի հանդիպումներ իր հետ, հակառակ դեպքում նա գործ կունենա հոր հետ: Այդ օրվանից աղջիկը չի տեսել Խորխեին, իսկ նրա մայրը պատռեց տղայի նվիրած նկարը: Այն ժամանակ ոչ մեկ չէր կարող պատկերացնել, թե ինչ դեր կարող է խաղալ այդ պատռված թղթի կտորը կատալոնական եկեղեցու պատմության վրա:



