Ավարտվեց «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը, որի ընթացքում օգնություն տրամադրվեց շուրջ 1500 անապահով հայ ընտանիքի: Սեպտեմբմբերի 7-ին մեկնարկած և երկու ամիս տևած այս նախաձեռնության շուրջ մի քանի հազար բարի մարդ հավաքվեց, ովքեր անշահախնդրորեն իրենց օգնության ձեռքը մեկնեցին կարիքավորին, կանգնեցին նրանց կողքին և ասացին՝ դուք միայնակ չեք:
Ուրախալի է, որ նախաձեռնությանը այնպիսի տարածում գտավ, որ նրան միացան մարդիկ հասարակության բոլոր խավերից՝ երգիչներ, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, դերասաններ ու շատ ու շատ բարի ու կողքինի ցավի հանդեպ ոչ անտարբեր մարդիկ:
«Դու միայնակ չես»-ի ընթացքում շուրջ 850 արկղ տարատեսակ հին ու նոր ապրանքներ հավաքվեցին, որոնք խնամքով մաքրվեցին, տեսակավորվեցին և ուղղվեցին Հայաստանի առավել անապահով շրջանները: Օգնություն բաժին հասավ նաև սիրիահայ 80 ընտանիքի, ովքեր հատկապես ձմեռային տաք հագուստի կարիք ունեին:
Blognews.am-ի և Individuum casting production-ի համատեղ ջանքերով ծնունդ առած այս պրոեկտը մեծ լուսաբանում գտավ նաև մամուլի տարբեր միջոցներում, ինչը էլ ավելի ընդարձակեց նախաձեռնության աշխարհագրությունը և օգնեց դառնալ համահայկական:
Մի քանի շաբաթվա ընթացքում «Դու միայնակ չես»-ն իր բարությամբ պարզապես վարակեց բոլորին, ինչի մասին փաստում էին կազմակերպիչներին ուղղված շնորհակալական խոսքերը և ինչու ոչ նաև բարության այն պարզ դրսևորումները, որոնք ակցիայի օրերին կատարվեցին քաղաքում՝ «Դու միայնակ չես» բարեգործական համերգներից մինչև փողոցներում ծաղիկ բաժանել ու ժպիտ պարգևել:
Այժմ ֆոտոպատմությամբ ակցիան ներկայացնենք ինչպես որ եղել է հենց ամենասկզբից:
Individuum casting production-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանն ու Blognews.am-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանը:

Նրանք միացան «Դու միայնակ չես» նախաձեռնությանը










«Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնության համերգները Երևանում


«Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությանն աջակցում են մամուլի տարբեր միջոցներ:
«Դու միայնակ չես»-ի ավտոբուսները շրջում են Երևանի բակերով և խնդրում մարդկանց միանալ ակցիային



«Դու միայնակ չես»-ի բարի ոգով վարակված մի քանի կազմակերպություններ Երևանի փողոցներում ծաղիկներ են բաժանում:



Հավաքված ապրանքներն արդեն տեսակավորված են և պատրաստ են ուղևորվել մարզեր

Սկսվում է հավաքված ապրանքները բաժանելու գործընթացքը: Այցելում ենք գյուղեր ու քաղաքներ ու օգնում:












Մեծ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չմնացին այս նախաձեռնության նկատմամբ: Մենք բոլորս եղանք այն փոփոխությունը, որ ցանկանում էինք տեսնել աշխարհում: Հպարտ ենք ու ոգևորված ձեզանով:



