Մի քանի օր առաջ Նոր Նորքից նստեցի 6 համարի երթուղայինը: Գնում էի Կոմիտաս:Հանկարծ նկատեցի, որ վարորդը հայելու տակ կպցրել է ՌԴ պետական դրոշը, միանգամից արյունս եռաց ու խելագարի նման հարձակվեցի վարորդի վրա: Բոլոր ուղևորները սսկվել էին ու կարծես իրենց համար սովորական երևույթ էր դա, իսկ իմ սրտից արյուն էր կաթում:
Վարորդը սկզբում որևէ ռեակցիա չէր տալիս, սակայն տեսնելով, որ իմ վճռականությունը այլևս սահմաններ չունի` կանգրեցրեց մեքենան ու ասաց,- ինչ Հայաստանի մասին է խոսքը, եթե Ռուաստանը չլինի մենք կորած ենք ու իրական հայրենիքը դա Ռուսաստանն է: Այս խոսքերից հետո սկսեց ինձ հրել, այդ ընթացքում ես հաջողացրի հայելու տակից պոկել ՌԴ պետական դրոշն ու դուրս շպրտել լուսամուտից:
Հ.Գ. Ես երբեք չեմ հանդուրժի որևէ երկրի պետական խորհրդանիշը վեր դասվի իմ երկրի պետական խորհրդանիշերից ու սա ազատ և անկախ Հայաստան է, ոչ թե ռուսական, ամերիկյան ու եվրոպական գողութ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/564354166990981
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել