1in.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանի համար հարսանեկան զգեստի ընտրությամբ զբաղվում է Քանյե Ուեսթը: «Քանյեն քննարկում է Valentino-ի տարբերակը, սակայն, ըստ երևույթին, այդ աշխատանքը կստանա նրա մտերիմ ընկեր Ռիկարդո Տիշին` Givenchy-ից»,- զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքերը մեջբերում է Wday.ru կայքը:

Նման մոտեցումը, սակայն, ամենևին էլ Քիմ Քարդաշյանի սրտով չէ:

«Քիմը կարծում է, որ այդ ամենը ահավոր ոչ ռոմանտիկ է. Չէ՞ որ Քանյեն ցանկանում է մինչև հարսանիքը տեսնել բոլոր 4 զգեստները: Նա իրեն կոտրված է զգում»,- ասել է նույն աղբյուրը:

Հիշեցնենք, որ Քիմը և Քանյեն կկազմակերպեն 4 արարողություն` Լոս Անջելեսում, Մայամիում, Նյու Յորքում և Փարիզում: Բացի այդ, ի պատիվ պսակադրության, շքեղ հրավառություն է նախատեսվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել