Armsport.am-ը գրում է.
Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» (0:3) հանդիպումից հետո, տանտերերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կարծիք հայտնեց հանդիպման վերաբերյալ.
«Չեմ կարծում, թե 0:3 հաշիվը համապատասխանում է խաղի ընթացքին: Մենք բաց թողեցինք արագ գոլ եւ կարելի է ասել, որ խաղը սկսվեց 0:1 հաշվով: Խաղի ողջ ընթացքում մենք ունեինք խաղային առավելություն, բայց դա 3 միավոր չի տալիս:
Կարծում եմ, որ այսօրվա խաղը հաղթեց «Շիրակի» ութ համարը (Սերժ Դեբլեն-խմբ.): Նա շատ արագ էր եւ մեծապես ազդեց խաղի ելքի վրա:
Առաջնության առաջին հատվածի ավարտին մնաց երկու տուր: Դրանից հետո, «Արարատը» պետք է կատարի 4-5 ձեռքբերումներ, որ շարունակի պայքարն առաջնությունում: Նորեկները պետք է ունենան բարձր կարգ, ինչպես օրինակ «Շիրակի» 8 համարը: Նորեկները պետք է լինեն ինչպես լեգեոներներ, այնպես էլ տեղացիներ: Մենք գրեթե չունենք պահեստայինների նստարան եւ այդ առումով մենք ոչ «Շիրակ» ենք, ոչ էլ՝ «Գանձասար»»: