DOp4X1LxvvcFootsport.am-ը գրում է.

Երեկ կայացան ֆուտբոլի Իրանի գավաթի խաղարկույթան 1/8 եզրափակչի հանդիպումները: Արդեն նախկին երկու «հայկական» ակումբները՝ «Ռահ Ահանն» ու «Զոբ Ահանը» առանց ՀՀ ազգային հավաքականի խաղացողների՝ Վալերի Ալեքսանյանի եւ Գեւորգ Կասպարովի միեւնույն 1:0 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար Գիլանի «Դամաշին» եւ Թեհրանի «Նավթին» ու դուրս եկան քառորդ եզրափակիչ: Սակայն երկու թիմում էլ այլեւս հայազգի ֆուտբոլիստներ հանդես չեն գալիս: Ինչպես հայտնել էինք նոյեմբերի 6-ին «Ռահ Ահանի» հետ երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզել էր ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Վալերի Ալեքսանյանը, ով վնասվածքի պատճառով այդ թիմի կազմում հասցրել էր միայն 3 հանդիպման մասնակցել: Քիչ առաջ մեր թղթակցի հետ զրուցում ՀՀ ազգային հավաքականի 33-ամյա դարպասապահը Գեւորգ Կասպարովն էլ հայտնեց, որ այլեւս չհանդուրժելով «Զոբ Ահանի » գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Լուկա Բոնաչիչի անհարգալից, քամահրական վերաբերմունքն ու անվստահությունը նույնպես խզել է պայմանագիրն ու պատրաստվում է առաջիկա օրերին վերադառնալ Երեւան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել