Tert.am-ը գրում է.
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն այսօր, չնայած հորդառատ անձրևին, կրկին Մաշտոցի պուրակից երթով շարժվեցին դեպի Ծածկած շուկա և այնտեղ պարեցին ազգագրական պարեր, ինչպեսև նախապես նախատեսել էին։
ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին բարերար համարող կարմիր գլխարկավորները, սակայն, ի տարբերություն նախորդ դեպքերի, չդիմավորեցին նրանց ո´չ իրենց պարերով, ո´չ էլ՝ կենդանիներով, չնայած նրանցից ներկայացուցիչներ կային։
Նրանք փորձեցին պարել հենց շուկայի մայթին, քանի որ կարմիր գլխարկավորները չկային, բայց ոստիկանները խորհուրդ տվեցին ակցիան իրականացնել շուկայի դիմացի մայթին՝ ինչպես նախորդ դեպքերում ։
Այս անգամ նրանք համաձայնեցին, սակայն խոստացան, որ իրենց ակցիաները կիրականացնեն նաև՝ Փակ շուկայի առաջ։
Նշենք, որ հակառակ ճակատի ներկայացուցիչները հայտարարարել են, թե դադարեցնում են իրենց ակցիաները, կարմիր գլխարկներով աղաղակող կանայք այլևս ակցիա չեն անելու, ինչին, սակայն, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն այդքան էլ չի հավատում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ