1in.am-ը գրում է.

Այս տարի Բեռլինում նոյեմբերյան կառնավալ տեղի չի ունենա, քանի որ կազմակերպիչները գումար չունեն:

Կառնավալային 22 միությունների նախագահ Էդմունդ Բրաունը, որոնց անդամակցում է 30 անդամ, bild.de-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ այս տարի կառնավալ չի կազմակերպի: Պատճառն այն է, որ երկրորդ կազմակերպիչ Հարալդ Գրուներտը՝ Kölsch-Kneipe STÄV-ից այլևս չի մասնակցում այս գործին:

Կառնավալային երթը միությանն արժենում էր ավելի քան 32 հազար եվրո: Այս գումարի մեջ մտնում է փողոցների մաքրումը, տրանսպորտի պլանավորումը, բացի այդ` շուրջ 30 հազար եվրո ծախսվում է քաղացրավենիքի վրա, որը բաժանվում է մարդկանց: Միությունն այս ամենը իրականացնում է իր հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել