Slaq.am-ը գրում է.
Դերասան Վարդան Պետրոսյանը երբեք էլ չի խուսափել օրինական դատավճռից: Այս մասին Slaq.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նշենք, որ այս պահին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասանի գործով դատական նիստը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Փաստաբանը նշեց, որ դերասանը շատ վիրավորված է քննիչի վերաբերմունքից, ով իրեն ասել է, թե <<դեռասանություն>> է անում:
Իսկ թե ինչու է այսքան շտապ կերպով սկսել դատավարությունը հարցին, փաստաբանը պատասխանեց, որ ըստ քննիչների, իրենք գաղտնալսել են դերասանի հեռախոսային խոսակցությունը և քննչական մարմնին տեղեկատվություն է եկել, որ նա պատրաստվում է մեկնել Ֆրանսիա` այնտեղ բուժում ստանալու նպատակով: Սակայն Վարդան Պետրոսյանը պնդում է, որ նման բան չկա և երբեք էլ չի խուսափել օրինական դատավճռից:
Վարդան Պետրոսյանից պահանջել են նրա անձնագրերը:
Փաստաբանի փոխանցմամբ` շատ հեղինակություն ունեցող մարդիկ երաշխավորագիր են գրել, ըստ որի, երաշխավորում են քննչական մամնին, որ Վարդան Պետրոսյանը Հայաստանից չի հեռանա, սակայն քննչական մարմինը փաստաբան Բաղդասարյանից չի վերցրել փաստաթղթերը:
Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է, Վարդան Պետրոսյանը գտնվում է տաք սենյակում: