Esem.am-ը գրում է.

Այն մասին, որ հումորիստ, «32 ատամ» ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանն ու կինը` Լիլիթը, սպասում են իրենց երրորդ բալիկին, ESem.am-ը տեղեկացնելու առիթ ունեցել է: Հումորիստի տղան, ում ծնողները կոչել են Արամ, ծնվել է րոպեներ առաջ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 3 կգ, 600 գրամ քաշով: ESem.am-ի հետ զրույցում բազմազավակ հայրիկը մի քանի մանրամասներ հաղորդեց փոքրիկի և իր զգացողությունների մասին:

 «Քիչ առաջ է տղաս  ծնվել: Ե´վ Արամիս, և´ Լիլիթի հետ ամեն բան կարգին է. բոլորս շատ ուրախ ենք և երջանիկ: Ես ու մեծ տղաս` Սամվելը, արդեն հասցրել ենք տեսնել փոքրիկին. շատ լավն է, եղբորն է նման»,- ասաց հումորիստը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել