Վարդան Պետրոսյանի համար բժիշկ է մտնում դատարանAravot.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանի նախագահությամբ դեռ չի ավարտվել Վարդան Պետրոսյանի մեղադրանք առաջադրելու  եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի քննությունը: Այս պահին լրատվամիջոցներն ու Վարդան Պետրոսյանի ընկերները գտնվում են դատարանի շենքից դուրս, քանի որ դատարանի մուտքը եղել է փակ, իսկ դռնփակ ընթացակարգով էլ որոշվելու է նրա կալանքի հարցը: Վարդան Պետրոսյանը կարճ ժամանակով  դուրս եկավ նիստերի դահլիճից, եւ մենք ճաղապատված դռների հետեւից արձանագրեցինք, որ առաջին հարկի լույսերն անջատվեցին, եւ երբ նա մտավ նիստերի դահլիճ, կրկին լուսավորվեց առաջին հարկի միջանցքը: Կոտայքի մարզի ոստիկանության քննչականի պետ Արսեն Սարգսյանը Aravot.am-ի հարցին, թե ինչու է ընդհատվել դատական նիստը եւ ինչու քննիչը պատշաճ  փաստաթղթերով չի ներկայացել դատարան, պատասխանեց, որ չի կարող պատասխանել, քանի որ դատավորն է ընդմիջում հայտարարել ՝լրացուցիչ փաստաթղթեր դատարան ներկայացնելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել