
Բրազիլիացին, ով անհանգստացած է վագրերի ոչնչացմամբ, իր տանը բնակեցրել է 8 գիշատիչի: Տղամարդը համոզված է, որ կենդանիները ոչ մի վտանգ չեն ներկայացնում իր ընտանիքի համար:

Ութ տարի առաջ Մարինգա շրջանի բնակիչը կրկեսի աշխատողներից երկու վագր էր գնել, որպեսզի ազատեր նրանց կրկեսային ելույթներում մասնակցելու տանջանքից:
Տղամարդը նրանց բնակեցրեց իր տանը կառուցված արգելանոցում և ձեռնամուխ եղավ նրանց բազմացման ծրագրին: Տղամարդու խոսքերով, նա մի քանի տարի հետո բաց կթողներ կենդանիներին և այդպես կկանխարգելեր նրանց ոչնչացումը, սակայն վերջերս կենդանիների սիրահարը ստիպված եղավ դադարեցնել բազմացման ծրագիրը, քանի որ նրա արգելանոցը գրավեց իշխանությունների ուշադրությունը:

Կառավարության ներկայացուցիչները հայտնել են Բորխեսին, որ նա չունի թույլտվություն իր տանը գիշատիչ կաթնասուններին պահելու համար:
Ստանալով պաշտոնական նամակ` արգելանոցը փակելու հրամանով, Արին չտխրեց: Նա սկսեց ձևակերպել նոր գազանանոցի կառուցման փաստաթղթերը:
Ներկայումս նրա տանն ապրում են ինչպես նրա ընտանիքի անդամներն, այնպես էլ վագրերը:

Վագրերի տերը այդ ամենի մեջ ոչ մի վախենալու բան չի տեսնում: «Հենց որ վագրերը ծնվեցին, մենք սկսեցին նրանց կերակել, այդ պատճառով, կարելի է ասել, որ նրանց բոլոր բնազդները պասիվ են: Ես նրանց իմ ընտանիքի մի մասն եմ համարում և չեմ պատկերացնում իմ կյանք առանց իմ վագրերի»,- ասել է Բորխեսը:


Նրա երեխաները՝ 20-ամյա Նայարան, 23-ամյա Ույարան և 24-ամյա Դիսանիրան այդ հարցում լիովին համամիտ են իրենց հոր հետ: Աղջիկները վագրերի հետ զբոսնում են այգում և կերակրում են նրանց:



Daily Mail-ը նշում է, որ կենդանիների տերն այնքան համոզված է վագրերի բնազդների պասիվության մեջ, որ նույնիսկ թույլ է տալիս իր թոռնիկին նստել նրանց մեջքին:

Սակայն ընտանիքի ոչ բոլոր անդամներն են ուրախ տանը տեսնել այդ գիշատիչներին: Բորխեսի աղջկա ամուսինը համոզված է, որ վաղ թե ուշ այդ զվարճանքները վատ ավարտ են ունենալու:
«Ես կարծում են, որ գիշատիչների հետ հաճախակի շփումը կարող է դժբախտ ավարտ ունենալ, ես շատ եմ վախենում իմ փոքրիկ դստեր համար և որքան հնարավոր է հազվադեպ եմ գնում նրա պապիկի տուն»,- խոստովանել է տղամարդը:



