Ինչպես առողջ մարմնում առողջ հոգի, այնպես էլ՝ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտում՝ առողջ հասարակություն: Ընդ որում, առողջ հասարակություն ևˊ մտածելակերպով, ևˊ ապրելակերպով: Ցավոք, վերջին ժամանակաշրջանում քարոզվում են հայ հասարակությանն ու հայի կերպարին ոչ հարիր արժեքներ, ինչն էլ իր անուղղակի և ուղղակի ազդեցությունն է ունենում բանակի ապագայի վրա: Քաղցկեղի նման այդ արժեքները ոչնչացնում են հասարակության առողջ բջիջները՝ տանելով կործանման: Չեմ ուզում կրկնվել, դեմ խոսող փաստարկներն էլ շատ են, հարցն ուզում եմ դիտարկել վաղվա բանակի տեսանկյունից: Նույնասեռականության մասին քարոզները ոչ այլ ինչ են, քան երիտասարդ սերնդին ճշմարիտ ուղուց շեղելու անընդունելի միջոց:
Արդյունքում, նրանք օգվելով բոլոր հնարավոր արտոնություններից և խղճահար կերպարներ ընդունելով մարդու իրավունքների տարբեր տեսակի կազմակերպությունների ու պաշտպանների մոտ, հայտնվում են արտոնյալ կարգավիճակում և համառորեն չեն ծառայում: Այոˊ, իմ որդին, մյուսի որդին, ՈՐԴԻՆԵՐԸ, այոˊ, մայրեր կան, որ միաժամանակ երկու-երեք որդի են ուղարկում բանակ, գիշեր-ցերեկ սահմանի վրա արթուն են մնում, պահպանում երկիրը, որ նմանները հանգիստ վայելեն գիշերն ու կյանքը: Բացատրեք ինձ, ո՞ւմ իրավունքն է այսօր ոտնահարվում` մեր որդիների՞, ովքեր երկիր են պաշտպանում արտաքին թշնամուց, չիմանալով, որ ներքին թշնամին սահմանի ներսում կործանման է տանում, թե այդ եհովայի վկաների, այլ աղանդների, ովքեր դեմ են ծառայելուն ու զենք վերցնելուն ու համասեռականների, որոնց իրավունքների ու շահերի համար բազում կառույցներ կան:
Ես տղա բանակ չեմ ուղարկել, որ գոմիկների անվտանգությունն ապահովի, այն դեպքում, երբ վերջիններս ծառայելու փոխարեն ինչ-որ ակցիաներ են կազմակերպում ու իրենց այլանդակությունը պարտադրում ընդունել հասարակությանը, ես տղա բանակ չեմ ուղարկել, որ եհովայի վկաները ազատ ու խաղաղ իրենց քարոզն անեն՝ խաթարելով անմեղ երիտասարդների ապագան, ես տղա եմ բանակ ուղարկել, որ իր պապերի երկիրը պաշտպանի, որտեղ կա պատիվ ու արժանապատվություն, որտեղ կա հարգանք ընտանեկան արժեքների նկատմամբ, որտեղ բարձր են գնահատում ՀԱՅ-ի պատմական կերպարը: