Aravot.am-ը գրում է.
Նոյեբմերի 5-ին հեղափոխական ակցիայի նախաձեռնող Շանթ Հարությունյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ սկսեցին Ազատության հրապարակից: Երթի նախաձեռնող իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նախքան երթը սկսելը հստակեցրեց իրենց պահանջները: Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Հունան Պողոսյանի եւ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինությունների եւ բռնությունների հիմքով հարուցել քրեական գործեր, ինչպես նաեւ պահանջում են հիմնավոր քննություն կատարել եւ հանրությանը ներկայացնել, թե ինչ օպերատիվ հետախուզական տվյալների հիման վրա են նոյեմբերի հինգին Մաշտոցի պողոտայում կենտրոնացվել հատուկ ջոկատայինները, կարմիր բերետավորներն ու ջրցան մեքենաները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ