Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Աբովյանի դատարանում դռնփակ դատական նիստ է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ շտապօգնության մեքենայով դատարան է բերվել ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը Վ. Պետրոսյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի: Այս պահին Վարդան Պետրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ մտավ դատարանի շենք և մինչ ներս մտնելը, բացառիկ հարցազրույց տվեց SHAMSHYAN.com-ին:











Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-11-09-vardan-petrosyan.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել