Ռուդիկ Յարալյան. Ադրբեջանա-իրանական սահմանի սադրանքը ձեռնտու էր ԱդրբեջանինPanorama.am-ը գրում է.

«Իրանա-ադրբեջանական սահմանին վերջերս կրակոցներ են հնչել, ինչից հետո իրանական կողմը նախազգուշացրել է Ադրբեջանին, որ այդպիսի քայլերը համարժեք պատասխանի կարժանան: Այդ միջադեպից հետո Իրանը փակել է Ջուլֆայի անցակետը»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրանա-ադրեջանական սահմանին վերջերս գրանցված սահմանային միջադեպին և ադրբեջանա-իրանական հարաբերություններին ասաց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Նա նշեց, որ իրանական կողմին այս պահին պետք չէր իրանա-ադրբեջանական սահմանի փակումը:

«Սահմանային այս միջադեպը ձեռնտու էր ավելի շատ Ադրբեջանին, որը ցանկանում է դժվարացնել շփումները իրանա-ադրբեջանական սահմանին՝ հատկապես թալիշների շփումները Իրանի հետ»,-նշեց իրանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել