1in.am-ը գրում է.

«Այ քեզ խայտառակություն ՀՀ ոստիկանություն» վանկարկելով` ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ակցիայի դուրս եկած ակտիվիստները այս պահին Թումանյան փողոցով շարժվում են դեպի ՀՀ ոստիկանություն: 

Արթուր Սաքունցը բարձրախոսով հայտարարեց հաղորդում հանցագործության մասին` առ այն, որ ՀՀ ոստիկանությունը չվերադարձրեց գողացված պաստառը: Սաքունցն ասաց, որ ցուցապաստառում գրված «բոզական» բառը գրական բառ է և կա անգամ Հրաչյա Աճառյանի բառարանում, և դա վիրավորական բառ չէ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, նշեց, որ այսօր ի պաշտպանություն հոր և նրա ընկերների համար պայքարի դուրս եկած մարդկանցով ոգեշնչվել է: Հարցին`հո դուխդ չե՞ս գցել, Շանթ Հարությունյանը պատասխանեց՝ բոլորովին, եթե գցած լինեի, այստեղ չէի լինի: Երկրում ստեղծված իրավիճակից ելք կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի և իշխանության հրաժարականից հետո: 

Վալերի Օսիպյանը պարբերաբար հայտնում է, որ իրենք կոչված են հասարակական կարգը պահպանելու և քաղաքացու կողքին են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել