Tert.am-ը գրում է.
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Ազատության հրապարակում նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների գործով ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին և նրա աջակիցներին ազատ արձակելու պահանջով երթ անցկացնելու համար, որը մեկնարկեց միջադեպով։
Ակցիայի մասնակիցները, երբ պաստառներով ուզում էին սկսել երթը՝ ոստիկաններից մեկը մասնակիցների մեկի ձեռքից վերցրեց ցուցապաստառը, որի վրա պատկերված էին նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Ոստիկաններին ոչ այդքան ցուցապաստառի վրայի նկարներն էր զայրացրել, որքան դրա տակի գրությունը. «բոզավարի ապրողները»։
Ակտիվիստները անմիջապես աղմուկ բարձրացրեցին, որից հետո ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ցուցապաստառով երիտասարդին, ինչին խոչընդոտեց ակցիայի կազմակերպիչ Արթուր Սաքունցը։ Նա Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանից հարցրեց, թե ինչ իրավունքով են պաստառը վերցնում, ինչին պատասխան Վալերի Օսիպյանը պատասխանեց. «բարոյական իրավունքով»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ