Tert.am-ը գրում է.

Սննդի որակի համաշխարհային օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ Հայաստանում սպառողն ավելի իրազեկ է դարձել և այս ոլորտում առաջընթացը չնկատել հնարավոր չէ, սակայն ավելացրեց, որ նվազագույնից ավելի գիտելիքը արդեն խնդիրներ է առաջացնում։

«Բայց սպառողը պետք է նվազագույն գիտելիք ունենա սննդի որակից, ավել պետք չէ, թե չէ կյանքը դառնա կդժոխք»,- ասաց նա։

«Չի կարելի չնակատել առաջընթացը, և՛ սննդի որակի և՛ ամեն ինչի մեջ մեծ առաջընթաց կա»,- նշեց նա և նշեց, թե ինչ բացթողումներ կարող են լինել։

«Թերություններից է մակնշումը։ Այստեղ 20 տարի է աշխատում եմ ու ապշում, որ դրա համար ո՛չ մեծ խելք, ո՛չ էլ առանձնահատուկ, կառույցներ են պետք, ընդամենը պետք է նախանձախնդիր չլինել սեփական արտադրանքի վրա, մեկի մոտ թիվն է պակասում, մեկի վրա՝ մեկ այլ բան»,-նշեց նա։ 

Ըստ Արմեն Պողոսյանի՝ ոչ պակաս կարևոր է մանրէաբանության խնդիրը։ «Այնպիսի որակի արտադրություն պետք է ներդրվի, որ բացառվի այդ վտանգն ու ռիսկը, պետք է լինի իդեալական, ստերիլ վիճակ, ոչ միայն օրինակ երշիկի համար, այլ ամբողջ արտադրամասում՝ դռներ, պատեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել