Էն աջրբեջանցի վելիկիյ տանցոռ, Ադրբեջանի եվրոպական շարժման առաջնորդ Ռամին Հաջիլին, ով վերջերս Հայաստանում էր ու ռեստորաններից մեկում հայկական երաժշտության տակ հավեսով տուշ էր արել, հիմա կրակն ա ընկել հայրենի Բադրջանում:
Ճիշտ ա, ես մենակ ուրախ եմ էդ փաստի կապակցությամբ, որովհետև Գաջիլին իրեն սխալ, իսկ ավելի ճիշտ թուրքավարի պահեց, հենց Հայաստանից գնաց՝ սկսելով հայտարարել, որ ինքը Հայաստանում ադրբեջանական երաժշտության տակ ա պարել ու նենց լավ ա պարել, որ սաղ հայ աղջկերքը ուզում էին իրա հետ պարեին, բայց դե մյուս կողմից էլ զավեշտալի է, թե ինչ քարե դարում են մեր ոխերիմ հարևանները:
Ասում ա, անգամ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահը ոչ միայն կոչ է արել իրավապահներին զբաղվել Գաջիլիի երևանյան տրնգիով, այլև հայտարարել է, որ հանձնարարել է իրենց երիտթևին բռնել տանցոռին ու ծեծել:

Ի դեպ, էդ հարցը այդպես էլ մնաց բաց. ո՞վ էր էս գառին մեզ մոտ հրավիրել ու մի բան էլ նենց հարմար պայմաններ ստեղծել, որ մի հատ էլ վերադառնալուց հետո գնար ու վատ-վատ բաներ խոսար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել