Yerevannews.am-ը գրում է.

Ռուսաստանի հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախկին հարձակվող Ալեքսանդր Պանովը «Սպարտակ»-«Զենիթ» խաղից առաջ իր տեսակետն է արտահայտել խաղի առումով և միաժամանակ անդրադարձել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Մասնավորապես «Զենիթի» կազմում Ռուսաստանի գավաթին տիրացած ֆուտբոլիստը գտնում է, որ չնայած «Պորտու» հետ դժվարին խաղին Սպալետիի ֆուտբոլիստները «Սպարտակի» հետ խաղում ֆավորիտ են համարվում:

Հայաստանի հավաքականի Յուրա Մովսիսյանի մասին Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվողը այսպիսի կարծիք է հայտնել.« Սպարտակը շատ լավ ձեռքբերումներ է ունեցել: Յուրան արագորեն դարձել է ակումբի առաջատարը, հաճախ է իր ձեռքը վերցնում նախաձեռնությունը, թիմին փրկում իր գոլերով: Մովսիսյանը նրանով է լավ, որ նա թույլ կողմեր չունի:

Իսկ գոլային հետառությունը հատկապես առանձնացնում է նրան: Նայում ես այս հարձակվողի որոշ գոլերին, թվում է ինչ-որ առանձնահատուկ բան նա չարեց,սակայն հարկավոր է ճիշտ պահին լինել դարպասների առաջ: Այս որակը շատ ֆուտբոլիստներ չունեն»,- նշել է Պանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել