Ararat News-ը գրում է.
Araratnews.am-ի թղթակիցը կապ է հաստատաել ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանի հետ, ճշտելու, ունե՞ն որևէ նորություն Շանթ Հարությունյանից, թե ոչ: «ՄԻՊ աշխատակիցները երկու օր առաջ այցելել են բոլոր 20 կալանավորվածներին, հանդիպել են անձամբ Շանթ Հարությունյանի հետ, իսկ թե ինչ է ասել Շանթ Հարությունյանը մեր աշխատակիցներին՝ մանրամասն ասել չեմ կարող, քանի որ պետք է պահպանեմ գաղտնիություն»,- նշել է ՄԻՊ մամլո խոսնակը: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե պատրաստվում են առաջիկայում նորից հանդիպել ձերբակալվածների հետ, ՄԻՊ մամլո խոսնակը պատասխանել է.«Ամեն դեպքում մենք զբաղվում ենք այդ հարցով, շարունակելու ենք զբաղվել ու հնարավոր է, որ առաջիկայում այցելենք նորից, բայց հստակ օր, թե երբ կայցելենք, չեմ կարող ասել»,-նշել է ՄԻՊ մամլո խոսնակը: