1in.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը լուսանկարվել է Flaunt ամսագրի համար արված անկեղծ ֆոտոշարքում:

21-ամյա գեղեցկուհին դարձել է ամսագրի դեկտեմբերյան համարի հերոսուհին՝ դրա էջերին ներկայանալով սեքսուալ ներքնազգեստներով և դիզայներական ոճային հագուստներով: Ճակատագրական կնոջ կերպարը լրացրել է սև կեղծամը: 

Ամսագրին տված հացազրույցում Սելենան խոստովանել է, որ, ինչպես և իր տարիքի բոլոր աղջիկները, սխալներ է գործում, և որ հենց այդ սխալներն են օգնում զարգանալ, հասունանալ և փորձ ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել