1in.am-ը գրում է.

Սիլվեսթեր Սթալոնեի մասնակցությամբ Ռոքի Բալբոայի մասին հաջորդ ֆիլմը չի կարելի անվանել «Ռոքի-7»: Ինչպես The Wall Street Journal-ին հայտարարել է դերասանը, «Քրիդ» ֆիլմը, որի նկարահանումները դեռ չեն սկսվել, տարբերվելու է Ֆիլադելֆիայից բռնցքամարտիկի մասին ֆիլմաշարից: 

Նախագծին մասնակցելու որոշումը Սթալոնեն կայացրել է այն բանի համար, որ ծանոթ կերպարը փոխանցվի նոր ֆիլմին՝ դրա հետ մեկտեղ պահպանելով նրա արդիականությունը:

«Քրիդ» ֆիլմը, որի վրա աշխատում է ռեժիսոր Ռայան Քուգլերը, ներկայացրել են 2013 թ. հուլիսին: Սյուժեի կենտրոնում Ապոլլո Քրիդի թոռն էր, ով Ռոքի Բալբոայի մրցակիցն էր վերջինիս մասին առաջին սերիաներում: Ըստ ստեղծողների մտահղացման՝ հանգստի գնացած Ռոքին ելույթ կունենա որպես երիտասարդ Քրիդի մարզիչ: Քրիդի դերում կխաղա Մայքլ Ջորդանը, ով հայտնի է «Գաղտնալսում» սերիալից: 

«Ռոքի» ֆիլմը նկարահանվել է Սթալոնեի սցենարով՝ 1976-ին, և դարձել է նրա առաջին մեծ հաջողությունը, որի համար դերասանն «Օսկար» է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել