1in.am-ը գրում է.
Ամերիկյան Սենատն ընդունել է օրինագիծ, որն աշխատավայրերում արգելում է խտրականությունը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության սկզբունքով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Օրինագիծն ընդունվել է 64 կողմ և 32 դեմ ձայների հարաբերակցությամբ: Օրինագծի օգտին են քվեարկել 10 հանրապետականներ, ովքեր նախկինում եղել են դրա հակառակորդները: Այժմ օրինագիծը պետք է քննվի Ներկայացուցիչների պալատում, որում, ի տարբերություն Սենատի, մեծամասնություն են կազմում հանրապետականները:
Ողջ Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունման դեպքում այն կտարածվի բոլոր պետական և մասնավոր հաստատությունների վրա, որոնց աշխատակիցների թիվը գերազանցում է 15-ը: Այն չի տարածվի կրոնական կազմակերպությունների վրա:
Չնայած դաշնային մակարդակով միասեռականների խտրականության մասին օրենք չկա՝ տեղական մակարդակով նման նորմեր արդեն գործում են 21 նահանգներում և Կոլումբիայի շրջանում: Եվս 10 նահանգներում գոյություն ունեն համապատասխան նահանգային որոշումներ: Համաձայն հասարակական կարծիքի հարցումների՝ ամերիկացի ընտրողների մոտ 80 տոկոսն աշխատավայրերում միասեռականների խտրականությունը համարում է անօրինական:
Չնայած օրինագիծը Սենատի քննարկմանն է առաջարկվում 1994 թվականից՝ դրա ընդունումը հնարավոր է դարձել միայն հիմա: Վերջին շրջանում նույնիսկ պահպանողական տրամադրություններով հանրապետական գործիչներն են արտահայտվում հաջակցություն միասեռականների իրավունքների պաշտպանության: