Անհրաժեշտ է`

1 բաժակ կեֆիր

1 թեյի գդալ սոդա և քացախ

0.5 թեյի գդալ աղ

0.5 թեյի գդալ շաքարավազ

ալյուր

2 տուփ կաթնաշոռ

մի կտոր պանիր

2 կտոր սխտոր

 

Պատրաստման եղանակը`


Կեֆիրի մեջ ավելացնում ենք շաքարավազ, աղ, քացախ և սոդա, խառնում:

Ավելացնում ենք ալյուր, որպեսզի ստացվի ոչ պինդ խմոր և խառնում ենք: Խմորը կլոր ենք անում, փակում բաժակով և թողնում կես ժամ:

Ապա բաժանում ենք խմորը 4 մասի, գրտնակում բարակ շերտերի:

Պատրաստում ենք միջուկը`

Կաթնաշոռն աղ ենք անում, ավելացնում քերած պանիր, ճզմած սխտոր, խառնում:

Միջուկը տեղադրում ենք խմորի շերտերի վրա և պատրաստում խաչապուրիներ:

Տապակում ենք հաստ հատակով չոր թավայի վրա միջին կրակի վրա 7-10 րոպե:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել