1in.am-ը գրում է.

Մադրիդում հավաքարարները գործադուլ են անում: Նրանք բողոքում են աշխատանքից հեռացումների և աշխատավարձի նվազեցման դեմ: Դա արդեն ազդել է քաղաքի զբոսաշրջային տեսքի վրա՝ գրում է Arab News-ը: 

Հասարակական վայրերում աղբարկղերը լի են տարաներով և ծխախոտի մնացորդներով, աղբը լցված է նաև հայտնի Պուերտա դել Սոլ հրապարակում ու այլ տեսարժան վայրերում: 

Մադրիդի հավաքարարները երեքշաբթի օրվանից դուրս են եկել անժամկետ գործադուլի՝ բողոքելով աշխատավարձերի կրճատումների ու աշխատանքից ազատումների դեմ: 

Ընկերությունը արդեն օգոստոսին աշխատանքից ազատել է 350 աշխատակցի: Նրանք հայտարարել են, որ կրճատումները անհրաժեշտ են, քանի որ քաղաքապետարանը հասարակական ծառայությունների ծախսերի կրճատման պատճառով ստիպված է առավել քիչ միջոցներ հատկացնել քաղաքի մաքրության ապահովմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել