A1plus.am-ը գրում է.

ԱԺ-ում Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ ներկայացրած քննարկումներն ընթացքում ստացան սուր բնույթ: Նշենք, որ ՀԱԿ-ն առաջարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարել եւ մեղմացնել լրատվամիջոցների համար սամանված ֆինանսական պատժաչափը:


ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ մեր շատ օրենքներ կիրառվում են խտրական, թեեւ մեր իրավական համակարգը վատը չէ. «Բայց քանի որ մեր իրավական մարմինները քաղաքական հետապնդումների, պատիժների են ենթարկվում, դրա համար հավասարությունը չի ապահովվում»:


Նա անդրադարձավ Մատաղիսի հայտնի գործին, որ իբր ինքը վիրավորանք է հասցրել՝ ամբաստանյալներին կոչելով հանցագործ. «Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը հանել այս նախագծի տակից, միայն հանրությունը չմտածի, թե այս նախագծով ես միտում ունեմ դատարանում մեղմացնելու իմ վիճակը, բոլորովին:

Սակայն դատարանում իմ փաստաբանի այն հայտարարությունից հետո, որ ես փոխել եմ իմ կարծիքը, ինձ զանգահարում է տուժողներից մեկի մայրը ու զարմանում, թե ինչպես ես կարող էի փոխել իմ կարծիքը: Ուզում եմ ասել, որ կարծիքի դրսեւորման տարբերակները ընդամենը պետք է սահմանափակել եւ սխալ էր այս նախագիծը քրեաիրավականի դածտից տեղափոխել քաղաքացիական դաշտ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ օրենսդրությունը չափազանց մեծ պաշտպանվածություն է ստեղծում հրապարակային ֆիգուրների համար. «Մենք առաջարկում ենք դա հանել ու ավելի թափանցիկ լինել նրանց, որ պատրաստ լինեն նաեւ վրավորանքներին ու զրպարտությանը պատասխանելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել