Panorama.am-ը գրում է.
Հայաստանյան մեդիա գործընկերների հետ համատեղ շուտով Հայաստանում կհրատարակվի Forbes ամսագրի հայալեզու տարբերակը: Այս մասին ասված է ամսագրի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում Talking Biz Newsգործակալությունը:
Forbes-ի հայալեզու հրատարակությունը` որպես Հայաստանում առաջին միջազգային բիզնես ամսագիր, արդեն նոյեմբեր ամսից հասանելի կլինի հայաստանյան կրպակներում:
Ինչպես տեղեկացնում է կայքը` միզագային բիզնես ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը կզբաղեցնի Գագիկ Եղիազարյանը: Վերջինս Հարվարդի համալսարանի շրջանավարտ է և միաժամանակ փորձված ձեռնարկատեր, ով նախկինում ևս զբաղեցրել է նմանատիպ բարձր պաշտոններ թե´ պետական և թե´ միջազգային մեծ ու փոքր ընկերություններում, ինչպիսիք են «Արթուր Անդերսոն», «Հայկական զարգացման գործակալություն» և «Զանգի լայֆքոմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ