1  Ռասսայական խտրականություն

1950-ականներին Լաս Վեգասը, այնտեղ գործող սեգրեգացիոն խիստ օրենքների պատճառով, հայտնի էր իբրև Արևմուտռքի Միսսիսիպի: 30-ականներին, երբ Նևադայում օրինականացրեցին թղթախաղը, աֆրոամերիկացիները աշխատում էին Լաս Վեգասի փոքր խաղատներում: Շուտով հարավից բազում խաղամոլներ ժամանեցին Լաս Վեգաս: Նրանք բողոքում էին այն բանից, որ սևամորթ ու սպիտակամորթ բնակչությունը նույն տարածքում էին բնակվում և աշխատում, ուստի ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք պարտադրում էին սևամորթներին ապրել Լաս Վեգասի արևմուտքում:   

Ի տարբերություն քաղաքի այն հատվածի, որտեղ բնակվում էին սպիտակամորթները, Լաս Վեգասի արևմտյան մասը առանձնանում էր կեղտոտ ճանապարհներով: Այնտեղի բնակիչներից շատերն ապրում էին վրաններում ու փայտյա հյուղակներում, որտեղ անգամ հոսող ջուր չկար: Աֆրոամերիկացիները աշխատում էին խաղատների և հյուրանոցների խոհանոցներում` զբոսաշրջիկների աչքից հեռու: Անգամ աշխարհահռչակ երգիչները, ինչպիսիք էին Լենա Հորնը և Նեթ Քինգ Քոլը, ստիպված էին խաղատուն մտնել հետնամուտքով և Լաս Վեգասի արևմտյան հատվածի հյուրանոցներում մնալ սոսկ այն պատճառով, որ նրանք սևամորթ էին:   

Այս ռասսայական խտրականությանը վերջ դրվեց մի շարք հանգամանքների բերումով: Խտրականության վերացման գործում իր համեստ ավանդն ունի նշանավոր երգիչ Ֆրենկ Սինատրան: 1950-ականների վերջերին նա ասաց, որ կհրաժարվի ելույթ ունենալ «Սենդզ» խաղատանը, եթե սևամորթ երգիչ Սեմի Դեյվիսին չթույլատրվի մնալ այդ հյուրանոցում: 1960-ականներին «NAACP»-ն (Սևամորթների զարգացմանն ուղղված ազգային ասոցացիան) ծրագրավորում էր բողոքի բազմամարդ քայլերթ իրականացնել` այս կերպ ընդվզելով քաղաքում տիրող անհավասարության դեմ: Քաղաքի պաշտոնատար անձինք վախենում էին, որ քայլերթը կարող է բացասաբար անդրադառնալ զբոսաշրջային բիզնեսի վրա: Այսպիսով, ժողով գումարվեց խաղատների տերերի, պաշտոնյաների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ: Ժողովի ընթացքում նախատեսվում էր քննարկել ստեղծված իրավիճակը: 1960 թ.-ի մարտի 25-ին կայացած ժողովի ավարտին կողմերը համաձայնության եկան, և որոշում կայացվեց  սևամորթներին թույլատրել սպիտակամորթների հետ բնակվել քաղաքի միևնույն հատվածում, հաճախել խաղատներ և հանգրվանել սպիտակամորթների հյուրանոցներում: Ժողովի արդյունքներից բավարարված` «NAACP»-ն հրաժարվեց բողոքի ակցիա անցկացնելու գաղափարից: 

 2  Ալկոհոլի օգտագործումը փողոցներում

Լաս Վեգասի մասին կինոնկարների մեծ մասում ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ հասարակական վայրերում խմիչք օգտագործում: Սակայն արդյո՞ք սա իրականում օրենքով թույլատրվում է: Պարզվում է, որ այո: Այնուհանդերձ, կան որոշ բացառություններ, որոնց մասին պետք է հիշել: Քաղաքում դուք կարող եք ման գալ` ալկոհոլային խմիչք խմելով, եթե միայն խմիչքը մետաղյա կամ ապակե տարայով չէ: Բացի այդ, եթե դուք ալկոհոլային խմիչք խմելով թափառում եք փողոցներում, պետք է առնվազն 300 մետրի հեռավորություն պահպանեք կրթօջախներից, եկեղեցիներից և հիվանդանոցներից` հակառակ դեպքում խնդիրներ կունենաք օրինապահ մարմինների հետ:

 3  Թղթախաղն արգելված է Լաս Վեգասից ընդամենը 40 կմ հեռավորության վրա

75161124Լաս Վեգասը մոլային խաղերի կենտրոնն է: Գրեթե յուրաքնաչյուր սուպերմարկետում տեղադրված են խաղային սլոթ մեքենաներ և կարող է զարմանալի թվալ, որ Լաս Վեգասից ընդամենը 40 կմ հեռավորության վրա մոլային խաղերն օրենքով արգելված են: Լաս Վեգասի հարևանությամբ գտնվող Բոլդեր քաղաքն աչքի է ընկնում իր խաղաղ փողոցներով ու սիզամարգերով: Այն բնավ նման չէ Լաս Վեգասին: 1931 թ.-ին այնտեղ ամբարտակ էր կառուցվում: Պատկան մարմիններն անհանգստանում էին, որ բանվորները ամբարտակի կառուցման դիմաց ստացած իրենց ողջ գումարը կվատնեին տեղական խաղատուններում խաղամոլությամբ տարվելով: Այդ իսկ պատճառով ազարտային խաղերն այնտեղ արգելվեցին: Անգամ այժմ, երբ առաջարկություններ են հնչում արգելքը վերացնելու մասին, տեղի բնակաչությունը ընդվզում է դրանց դեմ: Նրանք գտնում են, որ ազարտային խաղերի հետևանքով կարող են առաջանալ մի շարք այլ բացասական երևույթներ:  Խաղային արդյունաբերությունը և զբոսաշրջությունը Նևադայի տնտեսության հիմնաքարերն են, սակայն հաճելի է իմանալ, որ Վեգասի այցելուների և բնակիչների համար մինչ այժմ էլ մի փոքրիկ վայր կա, որտեղ նրանք կարող են որոշ ժամանակով կտրվել Լաս Վեգասում գերիշխող պերճանքից:   

 4  Լաս Վեգասում մարմնավաճառությունն օրինական չէ 

Սա երկար ժամանակ շփոթմունքի էր մատնում զբոսաշրջիկներին: Նևադան բավականին հայտնի էր իբրև միակ նահանգ, որտեղ մարմնավաճառությունը թույլատրվում է օրենքով: Սակայն մարմնավաճառությունն օրինական է միայն այն շրջաններում, որտեղի բնակչությունը չի հասնում 400,000-ի: Ինչո՞ւ է հենց այդ թիվն ընտրվել: Պատճառն այն է, որ այն ժամանակ, երբ այս օրենքը սահմանվեց, Լաս Վեգասի իշխանությունը ցանկանում էր, որպեսզի հարեմները Քլարկ շրջանից դուրս լինեին: Այդ ժամանակ Քլարկ շրջանը միակ շրջանն էր, որի բնակչությունը կազմում էր 400,000 մարդ:  

Հետաքրքիր է իմանալ, թե ինչու են Լաս Վեգասում խուսափում մարմնավաճառության օրինականացումից: Շատ այլ փոքր քաղաքների նման` Լաս Վեգասը վաղուց ի վեր համակերպվել է հարեմների առկայությանը: Սակայն այն ժամանակից, ինչ քաղաքը սկսեց վերածվել զբոսաշրջային կենտրոնի, սկսեցին խոչընդոտել բացեիբաց արվող  մարմնավաճառությանը, քանի որ դա կարող էր խոչընդոտել զբոսաշրջիկների հոսքին: Սա չի նշանակում, թե Լաս Վեգասից մարմնավաճառությունը վերացել է, սակայն այնտեղ քրեական պատասխանատվություն է սահմանված մարմնավաճառությամբ և կավատությամբ զբաղվելու համար:  Հարկ է նշել նաև, որ Լաս Վեգասում մարմնավաճառությամբ զբաղվում են նաև անչափահասները: Այնտեղ առկա է նաև թրաֆիքինգի խնդիրը:

 5  Սև Գիրքը

the-mob-museum60-ական թվականների սկզբներին Նևադայի Խաղային արդյունաբերության վերահսկողության խորհրդում սև կաշվե պատյանով մի գիրք կար: Այդ գրքում նշվում էին այն մարդկանց անունները, ովքեր վատ համբավ ունեին: Այն մարդիկ, ում անուններն ընդգրկված էին այդ գրքում, իրավունք չունեին լինել Նևադայի խաղատների սեփականատեր, տնօրեն կամ անգամ մուտք գործել այնտեղ` պարզապես խաղալու համար:  

Սև Գրքում ներառված էին Ամերիկայի ամենահայտնի հանցագործների անունները` հատուկ քննարկումից հետո: Քննարկման ընթացքում մանրակրկիտ քննվում է, թե արդյոք տվյալ մարդու արարքները բավարար հիմքեր տալիս են նրան այս սև ցուցակում ընդգրկելու համար: Եթե ինչ-որ մարդու անունը ներառվում է սև ցուցակում, ծայրահեղ դժվար է հետագայում այն հանել ցուցակից: Խաղատուն մտնելու դեպքում` սև ցուցակում հայտնված մարդուն կարող է սպառնալ մինչև մեկ տարվա ազատազրկում: Եթե խաղատան աշխատակիցները թույլ տան սև ցուցակում ներառված մարդուն մուտք գործել իրենց խաղատուն, խաղատունը կզրկվի լիցենզիայից: Ներկայումս ,Սև Գրքում ընդգրկված է 66 մարդու անուն: Այս մարդկանց մեծ մասը «դաղալ» խաղացողներն են:

 6  Ատոմային զբոսաշրջություն

507ae3f1549cfԱտոմային ռումբը Նևադայում չի ստեղծվել, սակայն այնտեղ բազում ատոմային փորձարկումներ են արվել:  Լաս Վեգասից 100 կմ դեպի հյուսիս տեղակայված է Նևադայի փորձարկումների կենտրոնը, որտեղ 1952-1962 թթ. մի շարք միջուկային փորձարկումներ են կատարվել: 50-ականների սկզբներին Լաս Վեգասում կային մի քանի խաղատներ, սակայն այստեղ դեռևս աշխարհի բոլոր ծայրերից զբոսաշրջիկներ չէին գալիս: Այնուամենայնիվ, Լաս Վեգասի ժողովուրդը նախաձեռնող ժողովուրդ է: Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու և նրանց հոսքը դեպի իրենց քաղաք խթանելու համար քաղաքի տարբեր շինություններին, այդ թվում` ռեստորաններին, ատոմային թեմատիկայով ճարտարապետական լուծումներ տվեցին: Անմիջապես ծագեց ատոմային զբոսաշրջության գաղափարը: Խաղատների տանիքներին անցկացվում էին խնջույքներ, որոնց մասնակիցները դիտում էին միջուկային փորձարկումների հետևանքով օդում առաջացած մշուշոտ պատկերներ: Ամեն ինչ այնպես էր հաշվարկվում, որ փորձարկումները կատարվեն այն ժամանակ, երբ ուժեղ քամի էր սպասվում, որպեսզի քամին քշեր պայթյունի հետևանքով առաջացած ռադիոակտիվ նյութերը: Քամին քշում էր դրանք դեպի Նևադա և Հարավային Յուտա: Թեպետ երբևէ հավաստի ապացույցներ չեն եղել, որոնք կվկայեին, որ այս փորձարկումները բացասաբար են անդրադարձել Լաս Վեգասի բնակչության վրա, հաշվարկները ցույց են տվել, որ այդ փորձարկումների հետևանքով քաղցկեղով են հիվանդացել ու մահացել Նևադայի և Յուտայի 11000 բնակիչ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել