Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում ասվում է, որ վերջին տարիներին Երևան քաղաքում հասարակական ընդվզումներով ու ոստիկանական ուժերի ներգրավմամբ ուղեկցվող կառուցապատումները խրոնիկական բնույթ են ստացել ու դարձել սովորական երևույթ, այս մասին տեղեկանում են խմբակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Գրեթե առանց բացառության, դիտարկված բոլոր դեպքերում (Կոմիտաս 5, Սայաթ Նովա 12, Ամիրյան 18-25, Փակ Շուկա և այլն) հանրությունը դեմ է արտահայտվում կառուցապատման նախագծերին ու կասկածի տակ դնում կառուցապատողների կողմից Երևանի քաղաքապետարանից տարածքների ու շինթույլտվությունների ձեռքբերման օրինականությունը:


«Ստեղծված իրավիճակը Երևանի ավագանուն՝ իբրև Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 1-ին մաս), հարկադրում է լրջագույնս վերանայել ու լրամշակել այս ոլորտում առկա պրակտիկան և ընթացակարգերը:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի (Ավագանու լիազորությունները) 13-րդ կետով Երևանի ավագանուն է վերապահվում «ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ սահմանելու» լիազորություն: Նույն օրենքի 39-րդ հոդվածի (Հանրաքվե նշանակելը, լսումներ անցկացնելը) 2-րդ մասի համաձայն՝ «Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչև հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել