Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը էսօր վրա-վրա իր մտքի մարգարիտներն ա շաղ տվել` կապված տրանսպորտի սակագնի հետ: Սկզբում լացել ա, թե բա էդ ակտիվիստները առանց հասկանալու նենց արին, որ քաղաքապետարանը կասեցրեց թանկացնելու մասին էդ ազիզ որոշումը, հետո գանգատվել ա, որ քաղաքապետարանը 3 ամսվա մեջ երկու անգամ ա համապատասխան հանձնաժողովի նիստ արել, իրենց էլ բանի տեղ չեն դնում ու, վերջապես, էս աշխարհի ամենա ոչ ձեռնատու բիզնեսի՝ գծատերերի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրականում 200 դրամն է նորմալ սակագին, բայց դե իրանք ադալժենի են անում մեզ ու 150 դրամին էլ համաձայն են, թե չէ վարկերը չեն կարողանում փակել...
Հետաքրքիր ա, էդ գծատեր լինելու համար պարտադիր նախապայմա՞ն է այծի մտավոր ունակություններ ունենալը ու հիմար ստեր փչելը: Դեռ մի բան էլ սպառնում ա, որ կբոյկոտեն աշխատանքը: Էհ բոյկոտեք, մենք է ձեզ կբոյկոտենք՝ իրարով յոլլա կգնանք:
Ասել եմ, ասում եմ ու էլի կասեմ. կզակներդ կտեսնեք, ինձնից 100 դրամից ավել չեք տեսնի, մինչև ես հեղափոխական փոփոխություններ չտեսնեմ հասարակական տրանսպորտի ոլորտում, իսկ այդ փոփոխությունների արդյունավետության գրավականը նաև գծատերեր հասկացության ի սպառ վերացումն է: Մունիցիպալ տրանսպորտը պետք է լինի պետական սեփականություն ու վերջ:



