1in.am-ը գրում է.

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2014թ. փետրվար-մարտին, իսկ նախագահական ընտրությունները՝ ամռան սկզբին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմիի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրել է նախագահ Մուհամադ Մուրսիին և երկրում հայտարարել անցումային ժամանակաշրջան: Գրեթե անմիջապես Մուրսին ձերբակալվել է: Այս իրադարձություններին հետևած՝ Մուրսիի կողմնակից իսլամիստների արյունալի ցույցերը հանգեցնում են հերթական ճգնաժամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել